«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» («IUSTITIA PER IUS») իրավախորհրդատվական ընկերությունը նպատակադրվել է նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության կայացմանը, իր հնարավորությունների շրջանակում համագործակցելով այդ նպատակը հետապնդող այլ կազմակերպությունների և անհատների հետ՝ իր ջանքերն ուղղել, ի մասնավորի, իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հակաիրավական, հատկապես՝ հակասահմանադրական վարքագծի կանխարգելմանը, դրա դրսևորումների դեմ պայքարին՝ ապահովելու համար իրավունքի ներքին՝ սեփական արժեքը, առանց որի այն սոսկ հանրային իշխանության իրականացման տեխնիկայի է վերածվում: Իրավունքը, մի կողմից, արդարության հիման վրա ազատության երաշխիք է, մյուս կողմից՝ հանուն ընդհանուր շահի ազատության սահմանափակումների արդարացիության չափանիշ՝ միևնույն ժամանակ կոչված լինելով ապահովել հենց այդ ազատությունը: Արդարություն իրավունքի միջոցով՝ նշանակում է իրավունքի գործիքակազմով ապահովել, մի կողմից՝ բնական իրավունքի անխախտելիությունը՝ որպես պոզիտիվ իրավունքի սահմանի, մյուս կողմից՝ արդարացի հավասարակշռությունն ազատության և դրա սահմանափակումների միջև: Ընկերության գործունեության նշանաբանն է՝ «Դժվարության միջով դեպի բարձունք» («Ad augusta per angusta»):
Ծառայություններ
Իրավական ակտերի մշակում
Իրավական ակտերի փորձաքննություն
Սահմանադրական իրավունք և սահմանադրական դատավարություն
Քաղաքացիական և քրեական իրավունքի առանձին հարցեր
Մեր մասին
Տեսադարան
Մենք հետ ենք շպրտվում նախորդ դարի 30–ական թվականներ. Գրիգոր Մուրադյան
TRIPP` 26%-ԱՆՈՑ ՓՇՐԱՆՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԵՐՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ԳՈՐԾԱԿԱԼ ՓՆՏՐԵԼԻՍ ՁԵԶ ՆԱՅԵՔ. ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հեռանկար/Herankar-Գրիգոր Մուրադյան/Grigor Muradyan
