ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2008թթ. սովորել և ավարտել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցը։
2008-2014թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության (մանկավարժություն) բակալավրի աստիճան։
2014-2016թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության (մանկավարժություն) մագիստրոսի աստիճան։
2015-2017թթ. սովորել և ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2018թ. սովորել և ավարտել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։
2022-2024թթ. սովորել և ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2025թ. սովորել և ավարտել է ՀՀ փաստաբանական ակադեմիան:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
18․11․2016-10․05․2017թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ:
10․05․2017-28․09․2018թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի դեպարտամենտում՝ որպես 1-ին կարգի մասնագետ:
29․09․2018-22․05․2020թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես քննիչ:
22․05․2020-09․02․2022թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:
23․03․2023-07․04․2025թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես քննիչ:
10.04.2025թ. առ այսօր աշխատում է «Յունիբանկ» ԲԲԸ՝ որպես բիզնես ուղղությունների իրավական սպասարկման և վերլուծության վարչության իրավաբան:
06.12.2025թ. հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
2025թ․ առ այսօր հանդիսանում է «Արդարություն իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության համագործակցող փաստաբան:
Տիրապետում է հայերեն (մայրենի), ինչպես նաև անգլերեն, ռուսերեն լեզուներին։
Անկուսակցական է։
