Ընդհանուր և հատուկ վարչական իրավունք, վարչական դատավարություն
Մասնագիտական խորհրդատվություն և մասնավոր անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանություն վարչական իրավունքի և վարչական դատավարական իրավունքի բնագավառներում:
Մանավորապես․ նորմատիվ իրավական ակտերի վիճարկում վարչական դատարաններում, վարչարարության ընդհանուր հիմունքների տեսանկյունից վարչական մարմիններում և դատարաններում իրավունքների պաշտպանության ապահովում. վարչական իրավախախտումների հետ կապված վեճերով խորհրդատվությունը և իրավունքների պաշտպանությունը, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված հարցերի, հարկային վարչարարության հիմնահարցերի հետ կապված խորհրդատվությունը և իրավունքների պաշտպանությունը, պաշտպանության ոլորտի և զինվորական ծառայության հետ կապված վեճերի առնչությամբ խորհրդատվությունը և իրավունքների պաշտպանությունը, բանկերի և բանկային գործունեություն իրականացնող այլ կազմակերպու- թյունների իրավունքների պաշտպանությունը։
