Արդարություն իրավունքի միջոցով
Իրավախորհրդատվական ընկերություն, որի գործունեության առանցքում իրավունքի արժեքն է, ինչպես նաև սահմանադրականության ապահովման և իրավական պետության կայացման նպատակները։
«Ad augusta per angusta»
Սահմանադրական, սահմանադրական դատավարական իրավունքի, վարչական, ինչպես նաև վարչական դատավարական իրավունքի բնագավառներում խորհրդատվությունն իրականացվում է հիմնականում առանձնակի բարդության հարցերով, քանի որ Ընկերության մասնակիցների մասնագիտական կարողությունները և փորձառությունը թույլ են տալիս ապահովել ցանկացած բարդության հարցի վերաբերյալ լուծումների մշակումը: Քաղաքացիական և քրեական իրավունքի բնագավառներում խորհրդատվությունը վերաբերում է առանձին հիմնահարցերի և իրականացվում է Ընկերության հետ փոխգործակցող փաստաբանների և այլ մասնագետների միջոցով: Բացի այդ՝ Ընկերության կարողությունները հնարավորություն են ընձեռում մշակելու առավել բարդ նորմատիվ և անհատական իրավական ակտերի նախագծեր: Ընկերության հիմնադիրներն ունեն տասնամյակների փորձառություն Հայաստանի Հանրապետության իրավակարգի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք իրավական ակտերի նախագծերի մշակման առումով. նրանք հեղինակ կամ համահեղինակ են Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության, մի շարք սահմանադրական օրենքների, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, «Հավաքների ազատության մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, Վարչական դատավարության օրենսգրքի, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի, «Աղետի գոտու մասին» օրենքի, բազում ենթաօրենսդրական ակտերի: Ընկերության հիմնադիրները մասնակցել են նաև մի շարք առանցքային օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, օրինակ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող աահմանադրական օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Դատական ծառայության մասին» օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի: Ընկերության մասնակիցներն ունեն հսկայական փորձ նորմատիվ և անհատական իրավական ակտերի փորձաքննության հարցում. դրանց համապատասխանությունը գերակայող իրավունքին՝ Սահմանադրությանը, միջազգային իրավունքին, օրենքներին, կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը գերակայող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին տասնամյակներ շարունակ եղել է Ընկերության մասնակիցների գործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ թե Սահմանադրական դատարանի որոշումների նախագծերի մշակման, թե պետական իրավական փորձաքննության, թե Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, Հանրապետության նախագահի աշխատակազմում և Դատական դեպարտամենտում գործունեության շրջանակներում:
Մեր փիլիսոփայությունը
Մենք չենք դիտարկում իրավունքը լոկ որպես հանրային իշխանության իրականացման տեխնիկական միջոց: Մեզ համար իրավունքը արժեք է, որն ապահովում է ազատություն՝ արդարության հիման վրա: Մենք կենտրոնանում ենք բարդ, սկզբունքային և համակարգային նշանակություն ունեցող խնդիրների վրա՝ յուրաքանչյուր գործում կարևորելով նաև սահմանադրականության համատեքստը:
Գործունեության ոճը
- Սահմանադրականություն
- Իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանություն
- Իրական մասնագիտական անկախություն
- Հիմնարար և համալիր աջակցություն
- Իրավական հեռանկարի հստակություն
Փորձ և մասնագիտական ներդրում
Յուրաքանչյուր ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են խորքային իրավական վերլուծության, փորձի համադրման և սկզբունքայնության հիման վրա՝ հաշվի առնելով գերակայող իրավունքի պահանջները։
Սահմանադրական իրավունք և սահմանադրական դատավարություն
Ընդհանուր և հատուկ վարչական իրավունք։ Վարչական դատավարություն
Քաղաքացիական և քրեական իրավունքի առանձին հարցեր
Իրավական ակտերի մշակում
Իրավական ակտերի փորձաքննություն
Գործունեության ձևաչափը
Ընկերության գործունեությունն իրականացվում է համակցված մոդելի հիման վրա. մի կողմից՝ հիմնադիրների անմիջական մասնագիտական ներգրավմամբ, մյուս կողմից՝ փաստաբանների և ոլորտային մասնագետների մասնակցությամբ, ովքեր ընկերության հետ համագործակցում են մշտական հիմունքներով կամ ըստ կոնկրետ գործերի: