Իրավական ակտերի մշակում
Ընկերության կարողությունները հնարավորություն են ընձեռում մշակելու առավել բարդ նորմատիվ և անհատական իրավական ակտերի նախագծեր: Ընկերության հիմնադիրներն ունեն տասնամյակների փորձառություն Հայաստանի Հանրապետության իրավակարգի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք իրավական ակտերի նախագծերի մշակման առումով. նրանք հեղինակ կամ համահեղինակ են Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության, մի շարք սահմանադրական օրենքների, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, «Հավաքների ազատության մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, Վարչական դատավարության օրենսգրքի, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի, «Աղետի գոտու մասին» օրենքի, բազում ենթաօրենսդրական ակտերի: Ընկերության հիմնադիրները մասնակցել են նաև մի շարք առանցքային օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, օրինակ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող աահմանադրական օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Դատական ծառայության մասին» օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի:
