1989-1994 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1994-1998 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքիինստիտուտի ասպիրանտուրան։

1999-2000 թթ. սովորել է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան։

1999–2001 թթ. զբաղվել է գիտական հետազոտություններով և ստաժավորվել Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի Արտասահմանյան հանրային իրավունքի և միջազգային իրավունքի Մաքս Պլանկի անվան ինստիտուտում։

1994-1996 թթ. աշխատել է ՀՀ Գերագույնդատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի խորհրդատու, այնուհետև՝ ավագ խորհրդատու։

1996 թ. — ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական բաժնի ավագ խորհրդատու։

1996-2003 թթ.- ՀՀ Սահմանադրականդատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ։

2001-2010 թթ. — Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան։

2010-2011 թթ. — Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» տարածաշրջանային ծրագրի իրավախորհրդատու։

2007-2011 թթ. — ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։

2011 թ. հունվարի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատությաննախարարի առաջին տեղակալ։

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։

2014 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

2014–2018 թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։

2018–2020 թթ․ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

2025 թ․ առ այսօր– «Արդարություն իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն։

2011 թ. հունվարին շնորհվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Տիրապետում է հայերեն (մայրենի), ինչպես նաև գերմաներեն, ռուսերեն լեզուներին։

Անկուսակցական է։